Մեսրոպ Հարությունյան. «Կյանքումս Ֆեյսբուքում էսքան երկար գրառում չէի արել»
Advertisement 1000 x 90

Մեսրոպ Հարությունյան. «Կյանքումս Ֆեյսբուքում էսքան երկար գրառում չէի արել»

Մեսրոպ Հարությունյանը Facebook-ում գրել է.

«Բոյկոտածների համար բացատրեմ 1 000 ընտրողի օրինակով:

Ենթադրենք երկրում կա 1 000 ընտրող: 400-ը որոշեց, որ չի գնալու ընտության՝ բոյկոտելու է:

ՀՀԿ-ն օգտագործելով իր բոլոր մեթոդները (կաշառք, ահաբեկում, վարչական ռեսուրս և այլն) ընտրության տարավ առավելագույնը 310-ին, այսպիսով ստանալով ընտրությանը մասնակցածների 51. 6 տոկոսի ձայները:

ԲՀԿ-ն իր մեթոդներով ընտրության տարավ առավելագույնը 162 հոգու, և ստացավ իր 27 տոկոսը:

ԵԼՔ-ը կարողացավ առավելագույնը մոբիլիզացնել, ասենք, 60 հոգու, և ստանալ իր 10 տոկոսը… Եվ այսպես շարունակ:

Իսկ հիմա ասեմ հետևյալը, եթե ֆեյսբուքում փիղ ճղող, իշխանություններին հայհոյող, սրանց վառել – թափելու կոչ անող էն 400-ից գոնե 200-ը գնար ընտրության (ոչ թե ձև աներ, թե բոյկոտում է) և ձայնը տար բացի առաջին երկուսից ում ուզում է, ապա ընտրողների ընդհանուր թիվը կլիներ 800: Հիշենք, որ առաջին երկուսը իրենց կողմնակիցների առավելագույն թիվ են ապահովել, համապատասխանաբար՝ 310 և 162, հետևաբար նրանք կունենային.

ՀՀԿ – 310 : 800 x 100 = 38.8 տոկոս

ԲՀԿ – 162 : 800 x 100 = 20.25 տոկոս

Շարունակությունը կարևոր չէ:

Եվ այսուհետև, ով ՖԲ-ում փիղ ճղեց, մեն-մի հարց եմ տալու. «Իսկ դու ի՞նչ էիր անում ընտրությունների ժամանակ»:

Պատասխան էլ չեմ ակնկալելու:

Հա, չմոռանամ ասել, որ այս գրառմանս տակ ի արդարացում իրենց բոյկոտի արված գրառումներին մի պատասխան ունեմ միայն՝ դուք մի սկզբունք ունեք՝ «ոչինչ չանեմ, բայց քննադատեմ անողներին…»:

Լավ կացեք:

Բարի լույս, Հայություն:

Հ.Գ. Կյանքումս Ֆեյսբուքում էսքան երկար գրառում չէի արել»:



Նման նյութեր