Խորվաթիայի Սպլիտ քաղաքում այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք անգամ պատվիրել է 87 կիլոգրամ, սակայն ծանրաձողը բարձրացնելու նրա բոլոր փորձերն անհաջող են եղել: Հրում վարժության առաջին փորձից Իզաբելլան պահեց 101 կիլոգրամ, իսկ երկրորդից` 5 կիլոգրամ ավելին: Նա հրաժարվել է երրորդ մոտեցումից:
Ապրիլի 6-ին պայքարի մեջ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, ապրիլի 7-ին` 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:
Տղամարդկանց պայքարը կսկսվի ապրիլի 6-ին: Հայաստանն այդ օրը կներկայացնի 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Ապրիլի 7-ին հանդես կգա 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը, իսկ ապրիլի 8-ին` 105 քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը, +105 կգ քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
armsport.am