Թեստ, որը կպատմի, թե ինչն է անհանգստացնում ձեր ենթագիտակցությանը. պարզապես նայեք լուսանկարին
Advertisement 1000 x 90

Թեստ, որը կպատմի, թե ինչն է անհանգստացնում ձեր ենթագիտակցությանը. պարզապես նայեք լուսանկարին

Marketium.ru կայքը թեստ է առաջարկում, որը թույլ է տալիս որոշել, թե ինչ մտքեր են տիրապետում ենթագիտակցությանը։ Դրա համար պարզապես հարկավոր է վերլուծել ասոցիացիաները, որոնք առաջանում են։ Ուշադիր նայեք լուսանկարին և պատասխանեք հարցին, թե ինչի մասին եք մտածում։

Եթե մտածեցիք կնոջ սեքսուալության մասին, նշանակում է՝ ենթագիտակցական մակարդակում ցանկանում եք սիրո գիշեր ունենալ և լավ հանգստանալ զուգընկերոջ գրկում։ Այդ մտքերին թույլ չեք տալիս գերակայել մտքին, բայց մեծ սեքսուալ էներգիա ունեք։

Եթե մտածեցիք նկարելու, նկարչի, ընդհանուր առմամբ՝ նկարների մասին, նշանակում է՝ ենթագիտակցությունը ձեզ հուշում է, որ հարկավոր է զբաղվել հոգուն հարազատ գործով։ Եթե հոբբի ունեք, ժամանակն է դրան ժամանակ հատկացնել։

Եթե նուրբ բնավորության մասին մտածեցիք, ենթագիտակցությունն ակնարկում է, որ ձեզ չի բավականացնում մտերիմների ջերմությունն ու աջակցությունը։ Ձեզ խոցելի եք զգում, բայց շատ եք ցանկանում պաշտպանված լինել։

Եթե միայնության մասին մտածեցիք, հենց միայնություն եք զգում։ Մարդը միշտ էլ կգտնի միայնություն, եթե ցանկանում է։ Հարկ է նշել, որ լուսանկարում կինը բոլորովին էլ միայնակ չէ, եթե ուշադիր նայեք աջ անկյունին։

Եթե գեղեցիկ ննջասենյակի մասին մտածեցիք, շատ կախված եք նյութական բարեկեցությունից։ Ձեզ խորթ չէ շքեղության ցանկությունը, այդ պատճառով էլ ենթագիտակցությունն ի ցույց է դնում այդ դետալները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը