«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում հաղթանակ տոնելուց հետո խոսել է թիմի արդյունքի և Նեյմարի տպավորիչ վիճակագրության մասին:
Էնրիկեն նշել է, որ թիմը կարողացավ շատ կարևոր հաղթանակ տոնել բարդ խաղում, քանի որ անդալուզյան ակումբի հարկի տակ միշտ խաղերը դժվար են ստացվում:
Էնրիկեն նշել է, որ, չնայած իր ֆուտբոլիստներն ունեցել են շատ հագեցած գրաֆիկ և անընդհատ փոխել են ժամային գոտիները, դա չի ազդել խաղի որակի վրա:
Էնրիկեն խոսել է նաև Նեյմարի խփած 100-րդ գնդակի մասին:
«Նման ցուցանիշ կարող է գրանցել միայն Նեյմարի նման գազանը»,- նշել է Էնրիկեն:
Սիրարփի Աղաբաբյան