Եթե խորհրդակցության ժամանակ ներկաների 90%-ն այս կամ այն առաջարկի օգտին է քվեարկում, ես այն նետում եմ աղբամանը: Պարզ մի պատճառով. եթե բոլորն այդքան պարզ նկատում են այդ հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, դրա շուրջ աշխատում են շատ այլ կազմակերպություններ նույնպես, և մենք այդ հարցում այլևս առաջատար լինել չենք կարող:
Ջեք Մա. «Սխալներ, որոնց համար զղջում եմ»
2001 թվականին ես մեծ սխալ եմ գործել: Ես իմ աշխատակիցներին, որոնց հետ հիմնել եմ կազմակերպությունս, ասացի, որ մեր կազմակերպությունում իրենց մասնագիտական գործունեությունը սահմանափակվում է մենեջերի մակարդակով: Փոխնախագահի մակարդակով թոփ-կառավարիչների աշխատանքի վերցնելու համար ես կարծում էի, թե պետք է մասնագետ վարձել դրսից:
Այժմ դրսից վարձած մասնագետներից և ոչ ոք չի աշխատում մեր կազմակերպությունում, դրա փոխարեն՝ այն մարդիկ, որոնց ուժերի վրա կասկածում էի, հիանալի կերպով կարողանում են կատարել փոխնախագահի և ավելի բարձր պաշտոնի աշխատանքներ:
Ես մի սկզբունք ունեմ, որին միշտ հետևում եմ. «Քո՝ աշխատանքի հանդեպ վերաբերմունքն ու որոշումները, որոնք դու կայացնում ես, պետք է լինեն ավելի կարևոր, քան հնարավորություններդ»:
Դու չես կարող բոլորին ստիպել, որ նույն կերպ մտածեն, բայց դու կարող ես բոլորին ստիպել հավատալ մեկ ընդհանուր նպատակի:
Նույնիսկ չփորձեք ստիպել ձեր աշխատակիցներին՝ նույն կերպ մտածել, դա անհնար է: Ձեր աշխատակիցների 1/3-ը ձեզ չի հավատում: Համախմբեք նրանց մեկ ընդհանուր նպատակի շուրջ:
Ավելի հեշտ է մարդկանց համախմբել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, քան՝ մեկ ընդհանուր առաջնորդի:
Ինչո՞վ է տարբերվում կազմակերպության առաջնորդն աշխատակցից
Կազմակերպության առաջնորդը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտություններն աշխատակիցների կարողությունների հետ: Աշխատակիցների տեխնիկական հմտությունները պետք է ավելի լավը լինեն, քան ձերը: Այլապես, կարող եք համոզված լինել, որ սխալ մարդկանց եք աշխատանքի վերցրել:
Այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում առաջնորդը
- Կազմակերպության տնօրենը պետք է հեռատես լինի կազմակերպության զարգացման հարցում:
- Առաջնորդը պետք է ունենա ուժեղ բնավորություն և համառություն, որպեսզի դիամակայի այն ամենին, ինչին ի զորու չեն սովորական աշխատակիցները:
- Նա պետք է դիմադրի ճակատագրի հարվածներին և անխուսափելի ձախողումներին:
- Հետևաբար՝ լավ առաջնորդը տարբերվում է հեռատեսությամբ, համառությամբ ու բնավորությամբ:
Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ
Քաղաքականությունն ու փողը հազվադեպ են հայտնվում միևնույն մարդու ձեռքերում: Եթե մտել եք քաղաքականություն, մոռացեք բիզնեսի մասին: Եվ հակառակը: Եթե փողը մոտենում է քաղաքականությանը, նույնն է թե՝ լուցկին մոտեցնես պայթուցիկին. սպասիր պայթյունի:
4 հարց ժամանակակից երիտասարդներին
- Ի՞նչն է իսկական ձախողում: Իսկական ձախողումը պայքարի ավարտն է:
- Ի՞նչ է ճկունությունը: Դուք կհասկանաք, թե ինչ է ճկունությունը, երբ հաղթահարեք անհաջողությունները, կյանքի բարդ իրավիճակներն և հիասթափությունը:
- Որո՞նք են ձեր պարտականությունները: Ձեր պարտականություններն են՝ լինել ավելի ժրաջան, ավելի շատ աշխատել և ունենալ ավելի շատ նպատակներ, քան ուրիշները:
- Միայն հիմարներն են օգտագործում բերանը խոսելու նպատակով: Խելացին խոսում է գլխով, խելամիտը՝ սրտով:
Մենք այստեղ ենք, որպեսզի ապրենք ամբողջ ուժով:
Ես միշտ ինքս ինձ ասում եմ՝ մենք ծնված ենք ոչ թե աշխատանքի համար, այլ՝ կյանքը վայելելու: Որպեսզի ուրիշների կյանքը լավացնենք, այլ ոչ թե ամբողջ ժամանակն անցկացնենք աշխատանքի մեջ:
Եթե ամբողջ ժամանակը վատնում եք աշխատանքի վրա, վաղ թե ուշ կփոշմանեք դրա համար:
Մրցակիցների ու մրցակցության մասին
- Միայն հիմարներն են մրցակիցներին ագրեսիվորեն վերաբերվում:
- Եթե բոլորին վերաբերվեք որպես թշնամի, նրանք իսկապես կդառնան ձեր թշնամին:
- Երբ մրցակցում եք մեկի հետ, խուսափեք ատելությունից. դա ձեզ կոչնչացնի:
- Մրցակցությունը շախմատ խաղալու պես բան է: Եթե պարտվել եք, կարող եք ևս մեկ անգամ խաղալ: Պարտադիր չէ կռվել:
- Իսկական գործարարը չունի թշնամիներ: Հենց հասկանաք դա, ձեզ ոչ ոք այլևս չի կանգնեցնի:
Նվնվոցի և բողոքների մասին
Եթե երբեմն ձեզ թույլ եք տալիս նվնվալ, դրանում ոչ մի վատ բան չկա;
Եթե անդադար ընկնում եք ընկճախտի մեջ և հաճախ բողոքում եք կյանքից, ապա սա նմանվում է գինեմոլության՝ որքան շատ եք խմում, այնքան ամեն ինչ բարդանում է: Հաջողության հասնելու ճանապարհին կհասկանաք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում:
Աշխարհին հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կասեք, այլ՝ ինչ կանեք:
Խորհուրդ գործարարներին
- Իսկական հնարավորություններն այնտեղ են, որտեղ իրենց ոչ ոք չի նկատում:
- Աշխատեք այնպես անել, որ ձեր աշխատակիցները հաճույքով գան աշխատանքի:
- Հաճախորդը միշտ համար առաջինն է: Երկրորդը՝ աշխատողները: Եվ միայն վերջում՝ երրորդ տեղում են բաժնետերերը:
- Սկսեք հարմարվել նոր պայմաններին, մինչև մյուսները կտեսնեն դրանք:
- Մոռացեք փողերի և այն մասին, թե ինչպես եք դրանք աշխատելու:
- Մանրուքներ ներդնելու փոխարեն՝ կենտրոնացեք կայունության և երկարաժամկետ պլանների վրա:
- Ձեր վերաբերմունքն է որոշում, թե որքան հեռուն կգնաք:
Ձեռնարկատիրական գործունեության մասին
- Հաճախ այնպես է լինում, որ լավ հնարավորությունը դժվար է պարզ բացատրել: Բայց այն, ինչ հնարավոր է պարզ բացատրել, որպես կանոն, լավ հնարավորություն չէ:
- Որպես լավ գործընկեր՝ պետք է ընտրեք նրան, ով լրացնում է ձեր կարողությունները: Կարևոր չէ, որ նա լինի հաջողակ մեկը:
- Փնտրեք ճիշտ մարդկանց, ոչ թե՝ լավերին:
- Այս կյանքում ամենաանվստահելին մարդկային հարաբերություններն են:
- «Անվճարը» շատ թանկ բառ է:
- Այօսր հեշտ չի լինի, վաղը կլինի ավելի դժվար, սակայն վաղը չէ մյուս օրն ամեն ինչ հրաշալի կլինի:
Ինչ չի կարելի անել
- Գործարարի համար ամենավատ գծերն են պճնամոլ լինելը, իրավիճակը ադեկվատ գնահատել չկարողանալը, բարձր տեմպ վերցնելը և այն պահպանելու կարողություն չունենալը, հեռատեսության բացակայությունը:
- Եթե դուք չգիտեք ձեր մրցակիցների մասին, կամ թերագնահատում եք իրենց, կամ, եթե չեք տեսնում սպառնալիք նրանց կողմից, ապա դուք անկասկած կպարտվեք:
- Եթե ձեր մրցակիցը ձեզնից փոքր է կամ թույլ, միևնույն է, պետք է նրան վերաբերվել՝ ինչպես հավասարի: Եվ հակառակը՝ եթե ձեր մրցակիցը ձեզանից հզոր է, մի՛ վախեցեք նրանից:
Ձեր բիզնեսի մասին
- Երբ սկսում եք ձեր գործը, նշանակում է՝ հրաժարվում եք կայուն եկամտից, արձակուրդայինից ու տարեկան բոնուսներից:
- Մյուս կողմից՝ դա նշանակում է, որ ձեր եկամուտները սահմանափակված չեն, որ դուք դրանք կարող եք առավել արդյունավետ օգտագործել և ստիպված չեք լինի թույլտվություն խնդրել ուրիշներից:
- Եթե ձեր որոշումները տարբերվեն ձեր հասակակիցների որոշումներից, ապա ձեր կյանքը ևս կտարբերվի այս կամ այն կերպ:
Թարգմանեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
168.am