Եվրամիության աջակցությամբ Թուրքիայի արեւելյան սահմանները սկսել մաքրել ականներից։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի աջակցությամբ սկսված ծրագրով նախատեսված է 2 տարում ականներից մաքրել Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի հետ սահմանները։
Սահմանների մաքրումը սկսվել է Արարադ լեռան լանջերից։ Նշվում է, որ ականազերծման աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ու վարժեցված շների օգնությամբ։
Ականազերծման աշխատանքներն իրականացնելու է Հարավային Աֆրիկայից ժամանած մի ընկերություն։ Նշվում է, որ Հայաստան, Իրան, Ադրբեջան սահմանին կա 222 հազար ական։
Ամբողջությամբ՝ news.am