Շատերն են ձգտում հաջողության հասնել և հարստանալ երիտասարդ տարքում, քանի որ արդեն թոշակի ժամանակ տարիների ջանքերի պտուղները վայելելն այնքան էլ չի գրավում: Ձեռներեց և ներդրող Աարոն Փիթմանը, որն իր առաջին միլիոնը վաստակել է բավականին երիտասարդ տարիքում, որոշ խորհուրդներ է առաջարկել նպատակասլաց երիտասարդներին:
Նախ և առաջ, պետք է սկսել 10 000 ժամի կանոնը իրականություն դարձնելուց: Աարոնն, օրինակ, այդպես է վարվել և մոռացել է քոլեջում երեկոների մասին` համառորեն աշխատելով իր առաջին նախագծի վրա` քոլեջի սենյակի հարևանների հետ: Արդյունքում 2006թ-ին, երբ Փիթմանն ընդամենը 18 տարեկան էր, արդեն կարողացել էր մի քանի բիզնես ունենալ:
Ահա մի երկու միտք, որոնցով նա կիսվում է «ապագա Ցուկերբերգների» հետ:
Երիտասարդությունն ամենևին էլ վատ չէ
Առաջին հերթին պետք չէ քաշվել տարիքից: Երիտասարդությունն ամենևին չի նշանակում, որ դուք վատ գիտեք ձեր գործը և ոչ մի բան ձեզնից չեք ներկայացնում, թեև շատերը հենց այդպես էլ կարող են կարծել: Բարեբախտաբար, բիզնեսում, հիմնականում գնահատվում է փորձը, սակայն այն, ինչ կապված է համացանցի հետ, չի պահանջում, որ գուրուն «քառասունամյա քեռի» լինի: Մի թաքցրեք ձեր տարիքը, եղեք ազնիվ և փնտրեք գործընկերների, որոնք կհավատան հաջողության հասնելու ձեր ունակություններին:
Հաջողության գրավականը կարող է լինել շփումը
Մյուս կարևոր հանգամանքը շփման դաշտն է: Հաջողակ մարդու հետ շփումը այնքան էլ հեշտ չէ, քանի որ ցանկություն է առաջանում նրան համապատասխանել: Իսկ դա արդեն վատ դրդապատճառ չէ: Բացի այդ, ձեր միլիարդատեր ընկերոջը կարող եք պատմել այն մասին, որ նպատակ եք դրել մոտ ապագայում նրանից ավելի շատ վաստակել: Ըստ հետազոտությունների, մարդիկ, ովքեր կիսվում են իրենց նպատակներով, 33% -ով ավելի շատ են հաջողում:
Ազդեցիկ անձանց հետ ծանոթությունը, ինչ խոսք, շատ դռներ է բացում: