«Մհեր Սեդրակյանը տունը քնած ա» ու չի հեռանալու երկրից
Advertisement 1000 x 90

«Մհեր Սեդրակյանը տունը քնած ա» ու չի հեռանալու երկրից

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը վաճառում է Հայաստանում կարողությունները և պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ:

Անձամբ Մհեր Սեդրակյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Նրա օգնական Սերգեյը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով, որ իր ղեկավարը չի պատրաստվում հեռանալ երկրից, քանի որ «շատ ա սիրում իր ա երկիրը»:

«Ըտենց բան չկա, ինքը տունը քնած ա ու էդ քայլին գնալու մտադրություն էլ չունի: Ով ինչ հասնի, գրում ա: Խի՞ իրա երկրից գնա, ինքն իրա երկիրը սիրող մարդ ա: Ով, ինչ մոգոնում, գրում ա: Ինքը իրա երկիրը շատ ա սիրում, եթե կուզեք, ժողովրդի հետ հարցազրույց արեք, կտեսնեք, որ ժողովուրդն էլ իրան ա սիրում», – ասաց Սերգեյը:

Aysor.am



Նման նյութեր