Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը Facebook-յան իր էջում շնորհավորել է կանանց, մայրերին.
«Հարգելի մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ, ջերմորեն շնորհավորում են ձեզ մայրության և գեղեցկության տոնի առիթով:
Ապրիլի 7-ը մեր ազգային տոնացույցի ամենագեղեցիկ օրերից է: Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետումը: Հենց այս խորհրդով էլ պայմանավորված` արդեն 17 տարի է Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության և գեղեցկության օր:
Տոնի առիթով, ցանկանում եմ ձեզ արժանապատիվ ու խաղաղ կյանք. թող Աստծո օրհնությամբ ձեր ընտանիքներում գերիշխի սերն ու ներդաշնակությունը: Թող ձեր գեղեցիկ ու բարի ներկայությունը մեզ պարտավորեցնի և ուժ հաղորդի ավելին անելու` հանուն մեր երկրի»: