«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, հաղորդման շրջանակներում Հնդկաստանում՝ Մումբայում, հանդիպել և բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ: Ամփոփելով հանդիպումների շարքը, Վարդան Սարգսյանն իր Facebook-ում շնորհակալություն է հայտնել՝ հանդիպումների շուրջ ստեղծված մեծ ուշադրության համար և մանրամասներ պատմել հնդիկ դերասանների հետ հանդիպումներից:
«Նախ շնորհակալ եմ բոլորին այդքան մեծ ուշադրության համար,հավատացեք յուրաքանչյուր դերասանի հանդիպելու համար մենք անբացատրելի մեծ աշխատանք ենք կատարել: Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից,ում նամակներին չեմ կարողացել պատասխանել (6 000 նամակ), բոլորին կպատասխանեմ մի քանի օրից:
Ինչ վերաբերվում է Բարուն Սոբտիին նշեմ,նրա հետ կապի մեջ եմ եղել ամեն օր,ցավոք նա քաղաքում չի,վերադառնալու է մի քանի օրից,իսկ ես այդքան սպասել չեմ կարող (հասկացեք ես ևս ունեմ բազում այլ պլաններ և բացի դա յուրաքանչյուր ավել օրը կախված է մեծ ֆինանսներից ), սակայն ես Ձեզ չեմ հիասթափեցնի և կնշեմ,որ շուտով պլանավորում եմ նորից մեկնել Մումբայ և այդ անգամ կնկարահանեմ նրան: Ինչ վերաբերվում է Սանայա Իրանին,նշեմ նա հիվանդանոցում է, նույնիսկ հանդիպել եմ նրա մոտ ընկերուհուն,և նկարահանումներ կատարել հիվանդանոցում հասկանում եք անհնար է,իսկ ինչ վերաբերվում է Թինա Դատտային (Իչա) կասեմ միայն զզվում եմ մեծամիտ և գոռոզ մարդկանցից,այն էլ այն դեպքում,երբ իրենցից մեծ բան չեն ներկայացնում (նրա մասին նույն կարծիքին են նաև մյուս դերասանները,ում ես հանդիպեցի):
Հուսով եմ կարողացա Ձեզ նվիրել հետաքրքիր պահեր այս օրերի ընթացքում,բայց հավատացեք այն ինչ նկարահանել ենք կլինի անբացատրելի հետաքրքիր:
Շատ շուտով «Տնից Հեռու» ATV-ի եթերում՝ Մումբայ»: