Շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը ելույթ ունեցան 105+ կգ քաշային կարգում:
Մինասյանը պոկում վարժությունում 211 կգ արդյունք է ցույց տվել՝ 6 կգ զիջելով վրացի մրցակցին:
Ռուբեն Ալեքսանյանը պոկել է 190 կգ:
Հրում վարժությունն այնքան էլ լավ չդասավորվեց Օլիմպիական փոխչեմպիոնի համար: Գոռը նախ գլխավերևում պահեց 235 կգ կշռող ծանրաձողը, սակայն 2 անգամ չկարողացավ բարձրացնել 240 կիլոգրամը:
Ռուբեն Ալեքսանյանը հրել է 244 կգ:
Երկամարտի հաշվարկում Գոռ Մինասյանը 446 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ-ով բրոնզե մեդալակիր:
105+ կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Լա Տալախաձեն (երկամարտի արդյունքը՝ 467 կգ):
armsport.am