Օրվա հումորը. Կարկառուն ՀՀԿ-ականի տղան դիմում է հորը…
Advertisement 1000 x 90

Օրվա հումորը. Կարկառուն ՀՀԿ-ականի տղան դիմում է հորը…

Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականի տղան դիմում է հորը.

– Պապ, դե ընտրություններում հաղթեցիք: Մենք էլ տղերքով պակաս գործ չենք արել: Հիմա ասում եմ՝ մի քիչ փող տուր, մեր ՀՀԿ-ական «կամպանիայի» տղերք-աղջկեքով գնանք մի հատ կայֆ քեֆ անենք, նշենք հաղթանակը…

– Ի՞նչ քեֆ, ինչքա՞ն փող ա պետք…

– Դե պապ, ինչքան շատ քո պատիվն ա, էլի… Դե մեր քեֆն էլ գիտես, էլի՝ սկզբում քյաբաբ-խորոված, արաղ, հետո էլ՝ մարիխուանա, սեքս, կոֆե…

– Ի՞նչ….

– Լավ, լավ կատակ արեցի… Դու հո գիտես, որ ես … կոֆե չեմ խմում…

Բարի լույս, Հայություն»: