«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել էր «Վանկուվեր Ուայթքեփսի» հետ հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ:
Rslsoapbox.com-ը գնահատել է 29-ամյա հայ հարձակվողի խաղը 7 բալով:
«Յուրան գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ձնով պատված խաղադաշտում` «Ռեալ Սոլթ Լեյքի» առավելությունն ավելի մեծացնելով: Առաջատար էր խաղադաշտում, թեպետ կարող էր ավելի արդյունավետ օգտագործել իր հնարավորությունները»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» ջախջախել էր «Վանկուվերին» 3:0 հաշվով:
armsport.am