Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Կանդելակիին աջակցության համար (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Կանդելակիին աջակցության համար

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Թվիթերում» պատասխանել է ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիի գրառմանը:

Կանդելակին Մխիթարյանի՝ «Սանդելենդի» դարպասը երեկ խփած գոլից հետո գրել էր.

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:

Մխիթարյանն անտարբեր չի մնացել և շնորհակալություն է հայտնել Կանդելակիին աջակցության համար.

Մխիթարյանը, հիշեցնենք, ԱՊԼ-ի 32-րդ տուրի խաղում կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 3:0 հաշվով:

Այնուհետև, Կանդելակին հայտնել է, որ իր մայրը Մխիթարյանին շատ է սիրում, այնպես որ՝ Թբիլիսիի հայերը երկրպագում են Հենրիխին.

Մխիթարյանն իր երախտագիտությունն է հայտնել Թբիլիսիի իր բոլոր երկրպագուներին:

armsport.am