Բեռլինի դպրոցն ուսուցչուհուն արգելել է խաչ կրել
Advertisement 1000 x 90

Բեռլինի դպրոցն ուսուցչուհուն արգելել է խաչ կրել

Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան:
Հոգևորական Կարստեն Մինկները լրագրողներին հայտնել է, որ կինն իր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Բեռլինի Վեդինգի շրջանի դպրոցի տնօրենի գրավոր կարգադրությունը:

Նշվում է, որ տեղի Ավետարանչական եկեղեցու սինոդը միջադեպի հետաքննություն Է սկսել: Դպրոցի ղեկավարությունն ուսուցչուհուց պահանջել է հանել խաչը՝ վկայակոչելով այն օրենքը, որը պետծառայողներին արգելում է կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում, գրում է Berliner Zeitung-ը:

Ինչպես նշում է BBC-ն, ամբողջ Եվրոպայում վեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե կարելի էր արդյոք կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում:



Նման նյութեր