«Ты супер!» նախագծի հայ մասնակիցը հաջողություն է մաղթում Ադրբեջանի ներկայացուցչին. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ты супер!» նախագծի հայ մասնակիցը հաջողություն է մաղթում Ադրբեջանի ներկայացուցչին. armeniasputnik.am

«Ты супер!» նախագիծը լքած Անգելինա Պապիկյանին Գյումրիում դիմավորեցին կարոտով ու անսահման ջերմությամբ։

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի կարծիքով` նախագծից հետո Անգելինան հասունացել է, մեծացել, նրա խոսքն ավելի համարձակ է դարձել։

Երաժշտական խմբակի ղեկավար Մարիամ Քյուրքչյանը հաստատեց տնօրենի ասածը։ Անգելինայի մայրն էլ աղջկա մասին խոսելիս չթաքցրեց ուրախությունը։ «Երբ նա Սայաթ Նովա է երգում, մարմինս փշաքաղվում է։ Իմ միակ երազանքն է, որ Անգելինային տեսնեմ մեծ բեմերում»,- ասաց աղջկա մայրը` Հռիփսիմեն։

Նրա խոսքով` Անգելինան պատրաստ էր նաև պարտությանը, որովհետև նա առաջ գնալու ուժ ունի։ «Ես երջանիկ մայր եմ»,- ասաց Հռիփսիմեն` նշելով, որ նախագծից հետո շրջապատի վերաբերմունքը փոխվել է աղջկա հանդեպ, բոլորն ասում են` «Անգելինա, ты супер»։ Ռուսաստանից վերադարձած Անգելինան էլ վստահեցրեց` այս նախագծի շնորհիվ ազատվել է բարդույթներից։

Այժմ նա պատրաստվում է մասնակցել նախագծի հաջորդ եթերաշրջանին։ Ասաց, որ կուզեր կրկին հանդիպել Ադրբեջանի մասնակից Փարվանա Ալջանովայի հետ, որի հետ հասցրել են ընկերանալ նախագծի շրջանակում։

«Փարվանան շատ լավ ընկեր է»,- ասաց Անգելինան և պատմեց, թե ինչպես են նրանք մտերմացել ու միմյանց հետ շփվել ժեստերի լեզվով։ Այս նախագծի կարևորագույն ձեռքբերումն Անգելինայի համար հորաքրոջ հետ հանդիպումն էր։

«Ինձ համար ամենամեծ հաղթանակը հորաքրոջս հետ հանդիպումն էր»,- ասաց նա` նշելով, որ «Ты супер» նախագծին մասնակցելու համար Ռուսաստանում անցկացրած ժամանակահատվածը իսկական երջանկության շրջան էր։ Նա ևս մեկ անգամ համոզվեց, որ ճիշտ ուղի է ընտրել։ «Երբ ես երգում եմ, ինձ ազատ եմ զգում։ Կարծում եմ, որ բեմն է իմ ճանապարհը»,- ասաց նա։

armeniasputnik.am