Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել Դորտմունդում տեղի ունեցած պայթյունների հետ կապված: «Ցնցված եմ երեկ Դորտմունդում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո: Դորտմունդը ինձ համար շատ հարազատ և թանկ քաղաք է: Պատրաստ եմ աջակցել «Բորուսիային», թիմի երկրպագուներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,- գրել է ֆուտբոլիստը:
Դորտմունդում «Բորուսիա» ակումբի ավտոբուսի մոտ ապրիլի 11-ին պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տուժել է «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան: Պայթյունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիա»-«Մոնակո» խաղից առաջ: Հետաձգված հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 12-ին` ժամը 20:45-ին: