«Աշխատանքին պետք է մոտենալ բիզնես մտածելակերպով. իմ հորդորն է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած աշխատանքային այցի ընթացքում».
Արեն Ապիկյանի Facebook-յան անդրադարձը ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի էջի գրառմանը և տեղադրած տեսանյութին.
«Բիզնես մտածելակերպով մարդիկ պետական կառույցներում չեն աշխատում, պարոն Karen Karapetyan։ Ումի՞ց եք դա պահանջում։ Մի հատ ուշադիր նայեք դեմքերին։ Այսօրվա պետծառայողների մեծ մասը տիպիկ չինովնիկական մտածելակերպով, ծանոթ-բարեկամական կապերով գործի դասավորված ձրիակերներ են։ Ուզում եք իրավիճակ և մտածելակերպ փոխել՝ բերեք նոր, երիտասարդ, կրթված թիմ և փոխեք բոլորին, բաժնի պետերից սկսած։ Էվոլուցիայի ժամանակն անցել է։ Պետք են կտրուկ և հեղափոխական փոփոխություններ պետական ամբողջ համակարգում։ Թե չե դեռ շատ այսպես կներվայնանաք։ Իսկ ներվերը չեն վերականգնվում, ինչպես հայտնի է»։