Vitali ընկերությունը ներկայացրել է խելացի կրծկալ, որը հետևում է կնոջ հուզական վիճակին: Այդ մասին հայտնել Է The Mashable-ն: Ծրագրի իրականացման համար միջոցները հավաքում են Kickstarter քրաուդֆանդինգային հարթակի միջոցով:
Արտադրողների խոսքով՝ մարզական կրծկալը հետևում է մի քանի ցուցանիշների՝ շնչառության ընթացքին, սրտի զարկերին և կեցվածքին: Այդ տվյալները որոշվում են հատուկ սարքի օգնությամբ:
«Նորույթը նախատեսված է ժամանակակից կանանց համար, նրանց համար, ովքեր ապրում են արագ տեմպով, բայց հոգ են տանում իրենց առողջության մասին»,- պատմել է ընկերության ներկայացուցչուհին:
Կրծկալը պատրաստված է չմաշվող գործվածքից: Մոդելի սերիական արտադրությունը պլանավորում են կազմակերպել մինչև 2018 թվականի ձմեռը: Նորույթի գինն առայժմ չի նշվում: