X-TECH ընկերությունը տեղեկացնում է «Տիեզերական հավելվածների մրցույթ»-ի մասին։ Մամուլի համար նախատեսված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
2017 թվականի ապրիլի 29-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում կայանալու է ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) հինգերորդ միջազգային «Տիեզերական հավելվածների մրցույթ»՝ NASA Space Apps Challenge 2017 :
Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:
Մրցույթի տևողությունը 24 ժամ է (ապրիլի 29-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 30-ը՝ 12:00-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները:
Մասնակից թիմերը մրցելու են հետևյալ հինգ թեմաների շուրջ.
- Երկիրը և մենք / #IdeateandCreate
- Կապույտ մոլորակ / #TheEarthandUS
- Զգուշացեք, առջևում վտանգ կա / #WarningDangerAhead
- Մեր Էկոլոգիական միջավայրը / PlanetaryBlues
- Մտածեք և ստեղծեք / #OurEcologicalNeighborhood
Կազմակերպիչները ակնկալվում են, որ մրցույթի անցկացման տարածք կայցելեն հայաստանյան թիմերի մոտ 50 մասնակիցներ, ավելի քան 100 ալցելուներ, այդ թվում՝ հայկական ժյուրիի անդամներ, մամուլի և հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով այս միջոցառման պատշաճ կազմակերպումը և արդյունքը` ուրախ կլինենք ցանկացած համագործակցության կամ աջակցության համար:
Կից Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նախորդ՝ 2016 թվականի մրցույթի արդյունքները, մրցույթի անցկացման մասին մամլո հաղորդագությունը և հովանավորչական փաթեթների նկարագրությունը:
Այստեղ կարող եք ծանոթանալ նախորդ տարվա միջոցառման արդյունքներին, հոլովակին և մեդիա անդրադարձին: