USA Today թղթակցին Հոլիվուդի կինոաստղ 64-ամյա Սթիվեն Սիգալը ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինը իր կարծիքով աշխարհի ամենաամուր ղեկավարն է, և նա իրեն համարում է բարեկամ և եղբայր:
Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը չի բացառել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:
«Կարծում եմ՝ Ռուսաստանի քաղաքացիությունն ինչ-որ տեղ հորիզոնում է: Ես շատ կուզենայի տարին մի քանի ամիս անցկացնել Ռուսաստանում՝ ընկերներիս հետ, մարդկանց հետ, որոնք ինձ այնտեղ սիրում և սպասում են»,- ասել է դերասանը:
Սիգալի խոսքով՝ իրեն դուր է գալիս Ռուսաստանի հարուստ մշակույթը, հայտնում է washingtontimes.com-ը: