Մենք ոչ միշտ ենք հասկանում, թե ինչ նշաններ է ուղարկում օրգանիզմը։ Fithacker.ru կայքը գրում է, որ ճառագայթող ցավը զգացվում է ցավի օջախից հեռու հատվածում։ Հարկավոր է իմանալ, թե ճառագայթող որ ցավը որ օրգանին է համապատասխանում։
Սիրտ
Սրտի հետ կապված խնդիրների դեպքում ցավը կարող է առաջանալ ինչպես կրծքավանդակում, այնպես էլ ձեռքի ներքին հատվածում։
Թոքեր
Ստուգեք թոքերը, եթե մշտապես ցավ եք զգում իրանի և ուսի աջ հատվածում։
Լյարդ և լեղապարկ
Հիվանդը հակված է կարծել, թե դրա պատճառը նստակյաց կենսակերպն է, մկանների լարվածությունը։
Որովայն և ենթաստամոքսային գեղձ
Այսպիսի հիվանդությունների դեպքում ցավն առաջանում է դրանց գտնվելու վայրում, բայց քրոնիկական հիվանդությունների 50 տոկոսի դեպքում կարող է ցավ առաջանալ նաև մեջքի հատվածում։
Բարակ աղի
Պորտի հատվածում ցավը կարող է մատնանշել բարակ աղու բորբոքումը։
Երիկամներ
Ցավը հաճախ տարածվում է դեպի մեջքը, որովայնը, ոտքերը։
Միզապարկ
Ցավ կարող է առաջանալ հետույքի հատվածում։
Ձվարաններ
Դիմեք գինեկոլոգի օգնությանը, եթե ցավում են որովայնի ներքին հատվածի կողային հատվածները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը