Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու և Հայաստան գալու պատճառների մասին
Advertisement 1000 x 90

Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու և Հայաստան գալու պատճառների մասին

Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո հիմնականում ապրում է Ստամբուլում, այս օրերին Երևանում է: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է վերադարձի պատճառների մասին, ինչպես նաև անդրադարձել վերջերս իր հասցեին հնչած քննադատություններին:

«Վերադարձել եմ, քանի որ եղբայրս հայրիկ է դարձել: Եկել եմ հատուկ տեսնելու եղբորս նորածնին, սակայն ստիպված եմ շուտ վերադառնալ. Հավանաբար 15 օր հետո կրկին Ստամբուլ կգնամ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Մարիամ Մելիքյանը շեշտեց՝ սխալ են այն լուրերը, թե նա այլևս Ստամբուլում է ապրելու.

«Մենք Ստամբուլում ենք, քանի որ այդպես է պահանջում ամուսնուս աշխատանքը: Այս պահին մտադրություն ունենք բիզնես հիմնել Երևանում կամ Մոսկվայում, այնպես որ սխալ են այդ կարծիքները, թե ես մշտապես Ստամբուլում եմ ապրելու: Հավատացեք, այնտեղ ապրելն առաջին հերթին  ինձ համար է դժվար, ես հեռու եմ հարզատներիցս ու իմ սիրելի երկրից, սակայն որոշումս արդեն կայացրել եմ և պետք է լինեմ ամուսնուս կողքին: Համակարպվելուց և հանդուրժելուց այլ բան ինձ չի մնում, իմ ընտանիքն ինձ համար շատ կարևոր է»,- հստակեցրեց մոդել, դերասանուհին:

Մարիամ Մելիքյանը շարունակում է նկարահանվել «Change» սիթքոմում.

«Պայմանավորվեցինք, որ իմ սյուժետային գիծը կշարունակվի սկայպի միջոցով: Ըստ սցենարի՝ իմ հերոսուհին ԱՄՆ-ում է: Ասեմ, որ բավականին հեշտ է հեռվից հեռու այս սիթքոմի մասնակիցը լինելը: Ամեն բան շատ հարթ է անցնում»,- ավելացրեց նա:

Խոսելով Ստամբուլում իր զբաղվածությունից՝ Մարիամը պատմեց, որ օրվա մեծ մասը բալիկի խնամքին է նվիրում.

«Այնտեղ դեռևս դայակ չունեմ ու ինքս եմ հոգում բալիկիս հետ կապված բոլոր հարցերը: Ինձ դուր է գալիս իմ առօրյան, ես հնարավորություն ունեմ վայելել դստերս մանկությունը, իսկ դրանից ավելի հաճելի բան աշխարհում չկա»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.

«Աղջիկս արդեն 1.5 տարեկան է: Նա շատ հետաքրքիր բալիկ է, անչափ ակտիվ է, ինչը էլ ավելի դժավարացնում է նրա խնամքը, բայց միևնույն է, ինձ հաճելի է: Նրա հետ մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում, սկսել է արդեն մամա, պապա ասել և ազատ քայլել»:

Հարցին, թե բալիկի վրա ինչպե՞ս են անդրադառնում անընդհատ տեղափոխություններն ու տարբեր լեզուները, Մարիամը նշեց.

«Իր համար սա իսկապես դժվար է: Տարբեր լեզուներ լսելը ազդում է, որպեսզի շուտ խոսի: Տանը մենք խոսում ենք հայերեն, մուլտֆիլմներ դիտում է անգլերենով կամ ռուսերենով, իսկ դրսում լսում է թուրքերեն: Արդյունքում՝ չի կողմնորոշվում, թե ինչ լեզվով պետք է խոսի: Ամեն դեպքում, առաջին բառերը հայերենով է ասում, վստահ եմ, հետագայում էլ հայերենով կշարունակի խոսել»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև վերջերս Մարիամ Մելիքյանի թողարկած տեսանյութին, որտեղ ինքն ու դուստրը մեքենայում թուրքական երաժշտություն էին լսում: Սա մեծ քննադատությունների առիթ էր հանդիսացել, որի մասին խոսելիս՝ դերասանուհին շեշտեց.

«Մենք մեքենայում ռադիո էինք լսում, որի ժամանակ հնչում էր թուրքական երաժշտություն: Չեմ կարծում, որ դա սարսափելի բան է: Արվեստն արվեստ է, ավելին ասեմ՝ վերջերս Թուրքիայում ամեն քայլափոխի կարելի է լսել հայկական երգեր: Օրինակ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի համատեղ «Մի գնա» երգը հիմա ամենատարածված հիթն է այնտեղ: Այն կարելի է լսել սրճարաններում, ռադիոյով: ինքս ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երգիչներին լսում են երիտասարդ թուրքերը ու լիցքաթափվում են մեր երգերի ներքո: Ինչ վերաբերվում է իմ՝ թուրքական երաժշտություն լսելուն, կրկնվեմ՝ դա պարզապես ռադիոյով էր հնչում: Ես ապրում եմ, և չեմ կարծում, թե կյանքս կոնտրոլի տակ պետք է դնեմ, միայն նրա համար, որ մարդիկ չքննադատեն: Ամեն մեկն իր կյանքը ունի, թող իր կյանքն ապրի»:

life.panorama.am

 



Նման նյութեր