Մաքսի Լոպես. Իկարդին վճարում է իր սխալների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մաքսի Լոպես. Իկարդին վճարում է իր սխալների համար

«Տորինոյի» հարձակվող Մաքսի Լոպեսը խոսել է այն մասին, թե ինչու «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի հրավիրվում Արգենտինայի հավաքական:

Համացանցում լուսանկար է տարածվել, որում Լոպեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուս»-«Բարսելոնա» (3:0) խաղից առաջ կատալոնացիների ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի, Խավիեր Մասկերանոյի և Անդրես Ինիեստայի հետ է:

ԶԼՄ-ները գրում էին, որ Իկարդին հավաքական չի հրավիրվում, քանի որ արգենտինական թիմի առաջատարները Լոպեսի կողմն են անցնել: Անձամբ ֆուտբոլիստը մեղադրել է իր նախկին կնոջը՝ Վանդա Նարային՝ արհեստականորեն սկանդալ հասունացնելու մեջ:

Հիշեցնենք՝ Իկարդին խլեց Լոպեսի կնոջը, երբ երկուսն էլ հանդես էին գալիս «Սամպդորիայում»: Հիմա Իկարդին և Նարան դաստիարակում են իրենց երկու և Լոպեսի երեք երեխաներին.

«Պատճառ կա, թե ինչու նրան չեն հրավիրում: Ֆուտբոլային աշխարհը խանդոտ է, երբ ֆուտբոլիստը դաշտի սահմաններից դուրս մամուլի աջակցությունն է ստանում՝ ոչ ազնիվ նպատակների համար: Սպորտում կա կանոն, և երբ դուք սխալ եք թույլ տալիս, դուք պետք է հատուցեք: Կյանքում էլ է այդպես:

Ես մեծ հաճույքով նրա հետ առանձին կխոսեի, բայց ինձ երբեք դա թույլ չեն տվել. նրան միշտ շրջապատում են երեխաներով:

Հազվադեպ եմ խոսում այս մասին, և ամեն ինչ շրջվում է իմ դեմ, բայց հիմա ես պետք է մի քանի բան ասեմ, քանի որ այս ամենի արդյունքում տուժել են իմ ընկերները:

Այդ լուսանկարը ունեցել ենք միայն ես և Վանդան: Ուրիշ՝ ոչ ոք: Նա վատ մտադրությամբ է հրապարակել այն: Այն, ինչ դրանից սարքեցին, ճիշտ չէ: Ես նրանց հանդիպեցի, որպեսզի խնդրեի նրանց ստորագրել տղայիս համար նախատեսված մարզաշապիկի վրա, և որպես ապացույց Վանդային ուղարկեցի այս լուսանկարը: Ես այն չեմ հրապարակել: 10 տարի չէի խոսել Մեսսիի և Մասկերանոյի հետ, ի՞նչ ազդեցություն կարող եմ ես ունենալ»,- ասել է Լոպեսը «TyC Sports»-ին տված հարցազրույցում:

armsport.am