Ապրիլի 18-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Խաղային առաջին օրվա առաջին խաղում մրցել են ՆՀՀ Մակեդոնիայի և Վրաստանի մինչև 14 տարեկանների հավաքականները:
ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:
Ժամը 13:00-ին կմեկնարկի մինչև 15 տարեկանների հավաքականների մրցաշարը: Առաջին խաղում կմրցեն ՆՀՀ Մակեդոնիայի և Ուզբեկստանի հավաքականները:
Ժամը 14:30-ին կկայանա Հայաստան Մ-14-Բելառուս Մ-14 հանդիպումը:
Խաղային առաջին օրը կեզրափակվի մինչև 15 տարեկանների մրցաշարի Հայաստան-Կիպրոս մրցավեճով, որը կմեկնարկի 16:30-ին:
armsport.am