«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել է CBS News-ը:
Թունավոր գազի կիրառմամբ գրոհը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետևանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան, հաղորդել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ դա արդեն երկրորդ քիմիական գրոհն է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԻՊ-ի զինյալները թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արևմուտքում տեղի ունեցած մարտերում: Չհաստատված տվյալներով՝ խոսքը վերաբերում է քլորին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: