Ավստրալիայում ութոտնուկը հեծնել է դելֆինին
Advertisement 1000 x 90

Ավստրալիայում ութոտնուկը հեծնել է դելֆինին

Փորտ Մաքուորիում (Ավստրալիա) լուսանկարչուհի Ջոդի Լոուն պատկերել է այն պահը, երբ ջրից դուրս թռչող դելֆինի մեջքին ութոտնուկ է կառչած եղել: Այս մասին գրել է Metro-ն:

Լոուն լուսանկարն արել է, երբ եղել է Հեյսթինգս գետում լողացող նավակի մեջ: «Մենք հետաքրքրական հանդիպում ունեցանք աֆալինայի հետ, որի մեջքին ութոտնուկ էր կառչած»,- ասել է նա:

Ավստրալուհու խոսքով՝ դելֆինը դուրս է թռել ջրից՝ փորձելով ազատվել կակղամորթից և ուտել դրան: Կինը նշել է, որ նման կադրը կարելի է հազվադեպ երևույթ  համարել: