Աշխարհահռչակ դերասան, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Ջեք Նիքոլսոնն ապրիլի 22-ին նշում է իր 80-ամյա հոբելյանը: Դերասանը խաղացել է ավելի քան 70 ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են «Փայլատակում», «Բեթմեն», «Թռիչք կկվի բնի վրայով» և այլ ֆիլմերը: Ինչպես հաղորդում է Hollywood Reporter-ը, դե րասանը 2010 թվականից չի նկարահանվել որևէ ֆիլմում: Վերջին անգամ դերասանը նկարահանվել է Ջեյմս Բրուքսի «Ինչպես իմանալ» ֆիլմում:
2017 թվականին հայտի է դարձավ, որ Նիքոլսոնը ցանկանում է ավարտել իր դերասանական կարիերան, սակայն որոշ ժամանակ անց համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ նա, ամեն դեպքում, իր վերջին դերը կխաղա գերմանական «Տոնի Էրդման» կատակերգության ռեմեյքում: