Շուրիշկանի ավետարանի մասին պատմող գիրքը կներկայացվի Մուղնիի սբ. Գևորգ եկեղեցում
Advertisement 1000 x 90

Շուրիշկանի ավետարանի մասին պատմող գիրքը կներկայացվի Մուղնիի սբ. Գևորգ եկեղեցում

Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքն արդեն պատրաստ է: Այն  նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված և նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի ավետարանը, որ գրվել է շուրջ 5 20 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:

Գրքի ստեղծման մանրամասների մասին «Արմենպրես»-ը զրուցել է  հեղինակի հետ:

Պարոն Տեր-Վարդանյան ներկայացրեք խնդրեմ գրքի ստեղծման պատմությունը: Ի°նչու որպես ուսումնասիրության առարկա ընտրեցիք հենց «Շուրիշկանի ավետարան»-ը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը մեծ համբավ ունի: Նոր սերնդի անտեղյակությունը եւ նրանց տված հարցերը թելադրեցին, որ արժե ավետարանին վերբերող ճշմարտացի տեղեկություններն ամփոփել մի գրքի մեջ: Այս գրքի վրա սկսել եմ աշխատել 2003 թվականից: Միայն այս տարի հնարավորություն եղավ ավարտելու եւ վերջնական տեսքի բերելու այն: Ապրիլի 23-ին կրկնազատկի օրն է եւ Ավետարանի ուխտագնացության օրը Մուղնիի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցում: Հենց այդ օրն էլ գիրքը կներկայացվի հանրությանը:

Ինչու՞մն է ավետարանի գլխավոր առանձնահատկությունը:

-Մենք ամբողջ աշխարհում 5000 ավետարան ունենք: Այն հայտնի է իր խնդրակատար –ախտահալած համբավով: Երբ ես Մատենադարան եմ մտել, ավետարանն արդեն այստեղ էր: 2012 թվականին միայն այն դրվեց  ցուցադրության: Այս ավետարանն ընտրել եմ  իրականությունը մարդկանց հասցնելու նպատակ հետապնդելով:

Ո՞րն է լինելու գրքի թիրախ լսարանը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը նախատեսված է հիմնականում հավատացյալ մարդկանց համար, ինչպես նաեւ այն ուխտավորների, ովքեր հավատում են ավետարանի զորությանը եւ արժե, որ իմանան դրան  վերաբերող բոլոր հանգամանքները: Այն գրված է նաեւ  ձեռագրական մշակույթի պատմության տարաբնույթ հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

Հայ ժողովրդի մեջ ավետարանների հետ կապված հրաշագործությունների հավատալիքներ կան: Արդյոք նույնը կարո՞ղ ենք ասել այս ավետարանի մասին:

-«Շուրիշկանի ավետարան»-ը տեսողությունը, լսողությունը վերականգնելու, անդամալուծությունը բուժելու հատկություն ունի: Սրա հետ կապված երգեր կան հորինված,որոնցից երկուսը եւս ընդգրկվել են գրքում:

 



Նման նյութեր