Սմբուկն անհրաժեշտ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է գործում։ 1 հում սմբուկը 20 կալորիա է պարունակում։ Այն օգտագործելով՝ կարող եք նաև ստանալ.
8 գրամ սպիտակուց
15 գրամ ճարպ
5 գրամ մանրաթելեր
82 գրամ ածխաջրեր։
Մեկ բաժակ սմբուկը ձեզ կարող է տալ.
բջջանյութի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 10 տոկոսը
վիտամին C-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 3 տոկոսը
կալիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 5 տոկոսը
մագնեզիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 2 տոկոսը
վիտամին B6-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 5 տոկոսը
երկաթի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 1 տոկոսը։
Առողջ սիրտ։ Կարող եք ավելի առողջ սիրտ ունենալ, քանի որ սմբուկը պարունակում է մանրաթելեր, վիտամիններ B6, C, կալիում։
Խոլեստերինի ցածր մակարդակ։ Սմբուկը, հատկապես դրա հյութը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Ճանաչողական ֆունկցիայի լավացում։ Սմբուկն ամինաթթուներ է պարունակում, որը նպաստում է ուղեղին արյան մատակարարմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը