Թբիլիսիի քաղաքային դատարանը չորս տարվա բանտարկության է դատապարտել Վրաստանի առաջին տիկնոջ եղբորը՝ Միխեիլ Մղալոբլիշվիլիին, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով դատարանի վճիռը:
Մղալոբլիշվիլին ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալվել է հունվարի կեսերին ապօրինի հրազեն ձեռք բերելու, կրելու և պահելու մեղադրանքով: Ձերբակալվածն իր մեղքը չի խոստովանել:
«Միխեիլ Մղալոբլիշվիլին դատապարտվել է չորս տարվա բանտարկության: Նա մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ: Նա բանտարկության մեջ է գտնվում արդեն չորս ամիս»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Դատական նիստին նաև ներկա է եղել երկրի առաջին տիկին Մակի Չիչուան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: