Էլ Կլասիկոներում կոպիտ պայքարի պակաս երբեք չկա: Երեկ կայացած Էլ Կլասիկոն բացառություն չէր: Առաջին խաղակեսում գրանցված դրվագներից մեկում մադրիդյան ակումբի պաշտպան Մարսելոն արմունկով հարվածեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Մեսսիին: Մեսսիի բերանից արնահոսությունը չէին կարողանում դադարեցնել, և արգենինացին գրեթե ողջ խաղակեսն անցկացրեց թաշկինակով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից վայրկյաններ առաջ, երբ կատալոնացի ֆուտբոլիստները վերադառնում էին դաշտ, Մեսսին ստուգելու համար, թե արդյո՞ք արնահոսությունը դադարել է, թքեց և այդ ընթացքում կորցրեց ատամներից մեկը:
Հետաքրքիրն այն է, որ այս դրվագում մրցավարը չէր արձանագրել կանոնների խախտում:
Սիրարփի Աղաբաբյան