Երևանի քաղաքապետարանը երախտիք է մատուցում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանը երախտիք է մատուցում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին

Ի նշան Հայոց Մեծ Եղեռնը ճանաչած ու դատապարտած երկրներին յուրովի երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների համար: