Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Այս մասին ապրիլի 25-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Չիկագոյի համալսարանում երիտասարդության առջև արտասանած իր ճառում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով: «Գլխավորը և ամենակարևորը, ինչ ես կարող եմ անել, օգնելն է նոր սերնդի ղեկավարներ պատրաստելու գործում, որպեսզի նրանք կարողանան ընդունել էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,- մեջբերում է անում գործակալությունն Օբամայի խոսքից:
Նա ընդգծել է, որ պլանավորում է աշխատել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են դատական բարեփոխումը և քաղաքականության ֆինանսավորումը: «Դա այն է, ինչը մեզ խանգարում է դիմակայելու մարտահրավերներին և առաջընթացի հասնելու քաղաքականության և հասարակական կյանքի բնագավառում»,- ընդգծել է նա:
Նաև նշվում է, որ իր կարճատև ճառում ԱՄՆ-ի 44-րդ նախագահը ոչ մի անգամ չի հի շատակել Սպիտակ տան ներկայիս տիրոջը՝ Դոնալդ Թրամփին: