«Ուղղակի հասունանալու ժամանակն ա, սա չափահաս երկիր ա». Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

«Ուղղակի հասունանալու ժամանակն ա, սա չափահաս երկիր ա». Սյունե Սևադա

Սյունե Սևադայի Facebook-յան գրառումը.

«Ինֆանտիլությունը հաղթահարելը հեշտ պրոցես չի։ Պիտի ընտրությունից ընտրող դառնաս, սովորես որոշումներ կայացնել ու դրանց համար պատասխան տալ, շատ ուղիղ ու սթափ գիտակցես մենակ լինելդ, հաշտվես պատահաբար մեռնելուդ հետ, պարզ տեսնես սխալներդ ու թերություններդ ու հատիկ-հատիկ աշխատես հետները։

Մի այլ ու շատ ցավոտ ընթացք ա սոցիումի հետ հարաբերությունները ուղղելը։ Սոցիալական դիրքդ փոխելը, սխալ մարդկանց կյանքիցդ ջնջելը, քեզ փշուրներով կողքները պահող, քեզնից տասնապատիկ ավելի էներգիա ու սեր ստացող ու դրա փոխարեն շատ քիչ բան տվող, քեզ տեղ-տեղ չվստահող ու քո մինիմալ ցանկություններին ականջալուր չլինողներից հրաժարվելը՝ որքան էլ սիրես ու շատ խորը կապված լինես հետները։

Առհասարակ, մեծանալը ցավից չվախենալն ա։ Դիսկոմֆորտից չփախնելը, սխալ ընկալվելը հանգիստ տանելը, ամեն տեղ հաղթած լինելու կոմպլեքսը հաղթահարելը, դիմացինի համար թեկուզ մեղավոր դուրս գալը, բայց քեզ չվնասելը, քեզ առողջ ու հարմոնիկ պահելը, ազատ զգալը։ Դու ես որոշում արդեն։ Դու չես խնդրում, որ քեզ ինչ-որ բան տան, չես սպասում, որ հասկանան, ինքդ ես կարգավորում էդ ամբողջ ընթացքը։

Մարդու անձի համար շատ կարևոր ա ինֆանտիլությունից դուրս գալ, մոռանալ կարճաժամկետ ու արագ հասանելի հաճույքների, հաջողությունների մասին, սովորել աշխատել, ապրել կոմֆորտ զոնայից դուրս՝ հանուն լուրջ հաջողությունների, սովորել կորցնել մարդկանց՝ եթե ուզածիդ չեն համապատասխանում։ Ոչ թե թերին, կիսատը, տանջողը քարշ տալ ու անիմաստ սատկել դրա բեռի տակ։ Աշխարհին նայել սթափ, ուղիղ, հաշվարկած ու, ամենակարևորը, սիրելով։

Մեր երկրի մարդկանց պետք ա մեծանալ։ Երկիրն էլ ա պետք ինֆանտիլությունից հանել։ Անընդհատ հարևանների վրա մեղքը գցելով, աչքերը փակ ապրելով, թերին բեռ սարքած քարշ տալով, սխալ մարդկանց կառավարման ղեկ տալով, քանի որ փոփոխություններից վախենում ենք, մեզ պատասխանատու ու որոշող չենք զգում։ Ուղղակի հասունանալու ժամանակն ա, սա չափահաս երկիր ա»։



Նման նյութեր