NASA-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման է Երկրին
Advertisement 1000 x 90

NASA-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման է Երկրին

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հայտնաբերել է նախկինում անհայտ սառցապատ արտամոլորակ՝ նույնպիսի զանգվածով, ինչպես Երկրինն է, և իր աստղից նույնպիսի հեռավորությամբ, ինչպես մեր մոլորակն Արեգակից: Այս ասված է NASA-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են գերատեսչությունում, Երկիրը և մոլորակը, որն ստացել է OGLE-2016-BLG-1195Lb անվանումը, հավասարահեռ են իրենց աստղերից, բայց վերջինիս աստղը չափազանց թույլ է, ուստի Երկրի սառցե երկվորյակի վրա կյանքի առկայությունը քիչ հավանական է: Այնուամենայնիվ, հայտնագործությունը գիտնականներին կօգնի մեր գալակտիկայի այլ մոլորակային համակարգերի ուսումնասիրման գործում, ճշտել են NASA-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: