Ադրբեջանում կփակվեն բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում կփակվեն բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը

Վերլուծաբան Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը. «Ապշերոնյան բռնապետը որոշել է վերջնականապես Ադրբեջանում “թաղել” այն ԶԼՄ-ներին, որոնք չեն վերահսկվում իր աշխատակազմի կողմից… Իլահմ Ալիևը որոշել է գործել բավական պարզ՝ հաստատ իմանալով, որ ոչ մի այսպես կոչված միջազգային կազմակերպություն դրա համար չի կշտամբի և պատժամիջոցներ չի կիրառի նրա հանդեպ…

Այսպես, Ադրբեջանի Տրանսպորտի, կապի և բարձրագույն տեխնոլոգիաների նախարարության Էլեկտրոնային անվտանգության կենտրոնը դիմել է դատարան և պահանջել է Ադրբեջանի տարածքում արգելափակել Azerbaycan saati, “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության, “Ազադլիք” թերթի, Turan հեռուստաընկերության, Meydan TV-ի և այլ ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը…

Որքան հասկանալի է, Ադրբեջանի բռնապետը բավական շտապում է և ցանկանում է որքան հնարավոր է արագ այդ կայքերն արգելափակել երկրի տարածքում… Առաջին դատական նիստն արդեն տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 11.20 Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանում… Չեմ կասկածում, որ աշխարհի “ամենաանկախ և մարդասեր” ադրբեջանական դատարանը դատավոր Նուրեդին Բագիրովի գլխավորությամբ կընդունի “ամենաարդար” դատավճիռը և Ալիևներին քննադատող և նրանց նյարդերի վրա ազդող բոլոր այս ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը կարգելափակվեն…

Իլհամ բաբան իր այս օրինախախտ որոշումները չքննադատելու նապատակով որոշել է մի քանի միլիոն դոլլար ծախսել և գնել որոշ եվրոպացի իրավապաշտպան պաշտոնյաների և նրանց բերանները փակելով հանգիստ ապրել, քան թույլ տալ, որ հարազատ ընդդիմադիրներն անընդհատ իրեն պահեն քննադատության թիրախում…»:



Նման նյութեր