Հայաստանի կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում նախատեսում է արմատական փոփոխություններ
Advertisement 1000 x 90

Հայաստանի կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում նախատեսում է արմատական փոփոխություններ

ՀՀ կառավարությունն աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխումներ է նախատեսում է: Գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար:

«Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև դրանք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի»,- ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

Վարչապետը հորդորեց արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում հնարավոր լինի արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: