«Նյու Յորքում ազերի դիվանագետի կնոջը բռնել են 188 դոլարի գողության համար և ստիպված բաց թողել
Advertisement 1000 x 90

«Նյու Յորքում ազերի դիվանագետի կնոջը բռնել են 188 դոլարի գողության համար և ստիպված բաց թողել

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նյու Յորքում ազերի դիվանագետի կնոջը բռնել են 188 դոլարի գողության համար և ստիպված բաց թողել։

Նյու Յորքի «Բրոնքս» թաղամասի «Մարշալս» խանութից գողություն կատարելու համար ադրբեջանցի դիվանագետի կնոջը բռնել են, սակայն ստիպված բաց են թողել, քանի որ նա օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Հավանաբար պատժել չկարողանալու համար «New York Daily News»-ին «սլիվ» են արել։ Իհարկե, հոդվածում անճշտություն կա, քանի որ պետդեպը անձեռնմխելիությունից զրկելու լիազորություն չունի և դա կարող է անել միայն ուղարկող պետությունը։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ում ադրբեջանցի դիվանագետի կինը եթե մամուլի «բերան» չընկներ, կարող էր շարունակել այս էժան խանութից շոր ու կոշիկ գողանալ»։



Նման նյութեր