Կրետե կղզում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով հաղթել է Անգլիա 1-ին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը սևերով պարտության են մատնել, համապատասխանաբար, Ջոն Նանին և Քեյթ Արկելին:
Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Նայջլ Շորտի, Կարեն Մովսիսյանը` Ջոն Շպիլմանի հետ:
Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր (10.5 անհատական միավոր) և գլխավորել է մրցաշարային աղյուսակը:
armsport.am