Ինչպես է Մոսկվան սգացել Ջեմալի մահն ու դաժանաբար պատժել հայ վրիժառուներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է Մոսկվան սգացել Ջեմալի մահն ու դաժանաբար պատժել հայ վրիժառուներին

1922-ի հուլիսին Թիֆլիս է ժամանել իթթիհատական եռապետության անդամ, Օսմանյան կայսրության նախկին ծովային նախարար Ջեմալ փաշան՝ բոլշևիկների հետ գործակցելու նպատակով։ Սակայն հուլիսի 25-ին, Թիֆլիսի Արտակարգ հանձնաժողովի (ՉԵԿԱ) շենքի առջև, Ստեփան Ծաղիկյանն իր գործընկերների՝ Պետրոս Տեր-Պողոսյանի ու Արտաշես Գևորգյանի հետ հաջողությամբ իրականացրել է դահճի սպանության գործը։

Ինչպես գիտենք, գերմանական դատարանն արդարացրել է Թեհլերյանին, իսկ ահա Խորհրդային իշխանությունն արագ ու խիստ է արձագանքել Ջեմալի սպանությանը․ նախ Մոսկվայում ու Անդրֆեդերացիայի կենտրոն Թիֆլիսում սգո միջոցառումներ են կազմակերպվել, պաշտոնական ցավակցական հեռագրեր են հղվել Ջեմալի ընտանիքի անդամներին ու Մուստաֆա Քեմալին՝ «թուրք ժողովրդի մեծ զավակի ողբերգական մահվան առթիվ», ապա այդ քայլերին հետևել են հարյուրավոր հայ երիտասարդների ձերբակալությունները, կտտանքներն ու աքսորը։ Ձերբակալվածների թվում է եղել նաև Ստեփան Ծաղիկյանն, ում հետքերը կորել են արտակարգ հանձնաժողովի բանտախցերում։

1937 թ․ բռնաճնշումների զոհ են դարձել նաև Պետրոս Տեր-Պողոսյանն ու Արտաշես Գևորգյանը։

info24.am