«Goal.com»-ը Հայաստանի զգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 86-րդ րոպեին:
Հավելենք, որ այս խաղից հետո Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով զբաղեցնում է 5-րդ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 65 միավորով` 4-րդ հորիզոնականը:
armsport.am