Բացի դատարկաբանելուց, անգլերեն չիմանալուց Ադրբեջանի ներկայացուցիչը նաև անշնորհքությամբ է փայլել
Advertisement 1000 x 90

Բացի դատարկաբանելուց, անգլերեն չիմանալուց Ադրբեջանի ներկայացուցիչը նաև անշնորհքությամբ է փայլել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնին ներկայացված Ադրբեջանի ներկայացուցիչ, ներկայումս Ռուսաստանում դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ով ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում էր հայտնվել, քանի որ չէր կարողացել խոսել անգլերեն, ինչպես նաև նիստի մասնակիցների հարցերին շատ թերի էր պատասխանում:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ նրա ելոււյթն ամբողջովին հիմնված էր մեկ առանցքի՝ ֆինանսների վրա.

«Վաշխառուի խոսակցություն էր և այն աստիճանի, որ Ուգանդայի ներկայացուցիչը հարցրեց՝ փողից բացի ուրիշ հետաքրքրություն չկա՞»,-ընդգծեց Արման Նավասարդյան

Շարունակելով վերջինին՝ Հրանուշ Խառատյանը նշեց.

«Բյուլբյուլօղլին բացահայտեց իր փորձի սնանկությունը: Մարդը 18 տարի նախարար է եղել ու անընդհատ շեշտում է, որ դա հնարավորություն է տալիս պաշտոնը ստանձնել: Նա ծրագրային ելույթ չունեցավ: Միայն ասաց, որ պատրաստվում է փոխել վարչական սկզբունքները, ավելի արդյունավետ դարձնել ծախսերը: Միայն ասաց, որ իրեն փող տան, բայց թե ինչի՞ համար, պարզվեց, որ չգիտի, թե ինչի համար: Եվ, եթե այդքան դատարկ ու փուչ մարդուն ընտրեն, դա կնշանակի, թե ՄԱԿ-ը  հետ է գնացել իր կարևոր սկզբունքներից»:

asekose.am



Նման նյութեր