Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:
Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ուրալ»-ը մրցում էր «Թերեք»-ի դեմ: Եկատերինբուրգը ներկայացնող թիմը պարտվել է 5:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ երկրորդ կեսում և դարձավ գոլի հեղինակ:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը 11-րդ տեղում է: