Շախմատի Հայաստանի հավաքական անդամ Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
ՖԻԴԵ-ի մայիս ասմվա վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 9-րդ տեղից տեղափոխվել է 6-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակում են նաև Կարլսենը, Սոն, Կրամնիկը,Կարուանան, Լագրավը, Նակամուրան, Անանդը և Կարյակինը:
Հայ շախմատիստներից լավագույնների շարքում են նաև Սերգեյ Մովսեսյանը (64-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (83-րդ տեղ):