«Ելք» դաշինքը նախատեսում է Երևանն օղակել մերձքաղաքային անտառներով
Advertisement 1000 x 90

«Ելք» դաշինքը նախատեսում է Երևանն օղակել մերձքաղաքային անտառներով

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում մեծ կարևորություն է հատկացված մայրաքաղաքի կանաչապատմանը: Կենտրոն վարչական շրջանում Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպ քում իրենք նախատեսում են Երևանը օղակել կանաչ տարածքներով` մերձքաղաքաքային անտառներով: «Մենք գտնում ենք, որ կանաչապատում պետք է իրականացնել բոլոր հնարավոր վայրերում: Ընդհանուր առմամբ` հաջողության հասնելու դեպքում մենք առաջիկա 5 տարիներին նախատեսում ենք մայրաքաղաքում 500 հազար ծառ տնկել, ինչպես Երևանը օղակել մերձքաղաքային անտառներով»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի կառուցապատման խնդիրներին` Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ոչ խելամիտ կառուցապատման պատճառով է, որ ներկայումս մայրաքաղաքի կենտրոնում կա ավտոկայանատեղիների խնդիր և անընդհատ խցանումներ են: «Սա մեծ խնդիր է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել: Ես կարծում եմ, որ Երևանի կենտրոնում կառուցապատումը պետք է խիստ սահմանափակել: Պետք է հստակ բանաձև: Կենտրոնում ավտոկայանատեղիների խնդիր կա, և ես կարծում եմ, որ դա մի ոլորտ է, որը մասնավորին նույնպես պետք է հետաքրքրի: Մենք պետք է մասնավորի համար հնարավորություններ ստեղծենք, որպեսզի այս ոլորտում ներդրումներ կատարեն»,- ասաց Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն:

Նա նաև հավելեց, որ ընտրություններում հաջողության դեպքում իրենք բացառում են ցանկացած ոտնձգություն որևէ պատմամշակութային հուշարձանի նկատմամբ:



Նման նյութեր