Ստամբուլում մայիսմեկյան ցույցի փորձ կատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ
Advertisement 1000 x 90

Ստամբուլում մայիսմեկյան ցույցի փորձ կատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ

Ստամբուլում ոստիկանության ծառայողները ձերբակալել են ավելի քան 200 մարդու, ովքեր փորձել են երթով անցնել Թաքսիմի հրապարակով, որը մայիսմեկյան ցույցերի համար փակ էր:  Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երթի մասնակիցներին ցրելու համար ոստիկանության ծառայողները օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

«Ընդհանուր ձերբակալվել է 207 մարդ»,- հայտնում են Ստամբուլի նահանգապետարանից և հավելում, որ  ցուցարարների մոտից առգրավվել է 40 հատ «Մոլոտովի կոկտեյլ», 17 հատ ձեռքի նռնակ, 176 հատ պայթուցիկ և մի քանի պաստառ:

Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ Թաքսիմ հրապարակում  չի անցկացվելու մայիսմեկյան որևէ միջոցառում:



Նման նյութեր