Ապրել 100 տարի առանց հիվանդությունների՝ հնարավոր է. այս միջոցը կանխարգելում է քաղցկեղը և այլ լուրջ հիվանդություններ
Advertisement 1000 x 90

Ապրել 100 տարի առանց հիվանդությունների՝ հնարավոր է. այս միջոցը կանխարգելում է քաղցկեղը և այլ լուրջ հիվանդություններ

Բուլղարացի պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին կյանքի կեսը զբաղվել է հատիկավորների, հատկապես՝ ցորենի հետազոտությամբ: Նրա գիտական փորձերը տվել են միանգամայն անսպասելի արդյունքներ: Նա գտել է առողջության և երկարակեցության իր բաղադրատոմսը, որն օգնում է նույնիսկ անհույս հիվանդ մարդկանց: Հիմնական բաղադրիչը ծլեցրած ցորենն է:

Ծլեցրած ցորենի հատիկների զարմանահրաշ հատկությունների մասին գիտեին դեռ հինավուրց ժամանակներում: Տարբեր տեղերում այն օգտագործել են շատ հիվանդությունների բուժման համար: Մերմերսկին պնդում է, որ այդ սննդամթերքը մաքրում է արտերիաները և արյունատար անոթները, պաշտպանում է սրտային հիվանդություններից, վերացնում է երիկամների քարերը, ամրացնում է իմունիտետը, բարելավում է մարսողությունը և նույնիսկ կանխարգելում է քաղցկեղային հիվանդությունները:

Ինչպես ծլեցնել ցորենը

  1. 400 գ թարմ, կանաչ ցորենը տեղավորել ապակյա տարայի մեջ:
  2. Որպեսզի հատիկները սկսեն ծլել, ջուրը լցնել այնպես, որպեսզի այն 3 սմ բարձր լինի հատիկներից:
  3. Ցորենը թողնել 12 ժամ: Դրանից հետո լվանալ հատիկները քամիչում և չորացնել դրանք:
  4. Հատիկները թողնել: Առաջին ծիլերը կհայտնվեն արդեն 24 ժամ հետո:

Պրոֆեսորն ասում է, որ գիտի երիտասարդության, առողջության, երկարակեցության, թարմության և առույգության աշխարհի ամենալավ բաղադրատոմսը: Սկսեք օգտագործել այս միջոցը և Դուք կարող եք բարելավել Ձեր օրգանիզմի աշխատանքը:

Բաղադրիչներ

  1. Կիտրոն – 15 հատ
  2. Սխտոր – 12 հատ
  3. Բնական մեղր – 1 կիլոգրամ
  4. Ծլեցրած ցորեն – 400 գ
  5. Ընկույզ – 400 գ

Պատրաստման եղանակը

  1. Մանրացնել ծլեցրած ցորենը, ընկույզը և սխտորը:
  2. Մանրացնել 5 կիտրոնը կեղևով և բոլոր մթերքները խառնել թասի մեջ:
  3. Մնացած 10 կիտրոնի հյութը քամել և ավելացնել զանգվածին: Լավ խառնել:
  4. Ավելացնել մեղրը: Զանգվածը խառնել գդալով և տեղավորել բանկաների մեջ:
  5. Խառնուրդը թողնել սառնարանում 3 օր, որպեսզի այն լավ թրմվի:

Քաղցկեղը և այլ հիվանդություններ կանխարգելելու համար անհրաժեշտ է միշտ օգտագործել այս համեղ դեղը: Բուժիչ խառնուրդը կերեք 2-ական գդալ, օրը 3 անգամ՝ սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը