Ջուսն՝ ամուսնալուծության լուրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ջուսն՝ ամուսնալուծության լուրերի մասին. life.panorama.am

Երգչուհի Ջուսը երբեք չի թաքցրել իր անձնական կյանքը: Նախորդ տարի նրա անակնկալ ամուսնությունն իրավաբան Վահագն Մանուկյանի հետ շատերին հանկարծակիի բերեց: Մինչ մարդիկ տարատեսակ ասեկոսեներ էին տարածում նրանց մասին, զույգն անդադար կիսվում էր իրենց լուսանկարներով, որոնցով էլ ցուցադրում էին իրենց երջանկությունը:

Ամեն ինչ կարծես թե հիանալի էր ընթանում Ջուսի և Վահագնի համար, սակայն վերջերս նկատելի է դարձել, որ երգչուհին այլևս սիրելիի հետ համատեղ լուսանկարներ չի հրապարակում, ավելին՝ նախկինում ներկայացրած լուսանկարները ջնջել է իր անձնական էջից: Ջուսի նման քայլը կասկածների առիթ է տվել՝ արդյոք Ջուսն ու Վահագնը ամուսնալուծվել են:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին հերքեց լուրը.

«Ոչ, մենք չենք ամուսնալուծվել, մենք միասին շատ երջանիկ ենք»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված համատեղ լուսանկարներ չհրապարակելը, պատասխանեց.

«Մենք որոշեցինք այլևս մեր նկարները չհրապարել, եղածներն էլ ջնջել, որպեսզի խուսափենք չար աչքից: Չեմ թաքցնի, ամեն անգամ, որևէ լուսանկար հրապարակելիս, մենք կարող էինք վիճել կամ տհաճ խոսակցություն ունենալ: Դրա համար որոշեցինք լուռ երջանիկ լինել: Ճիշտ է՝ բնավորությամբ սնահավատ չեմ, բայց որոշ բաներ կան, որոնց ուշադրություն դարձնում եմ»:

Չնայած զույգը գրեթե մեկ տարի է, ինչ ամուսնացած է, բայց նրանք շարունակում են առանձին ապրել.

«Մեր բնակարանը դեռևս պատրաստ չէ, վերանորոգման փուլում է: Երկուսս էլ անհամբերությամբ սպասում ենք դրա ավարտին, որպեսզի արդեն միասին ապրենք»,- ավարտեց երգչուհին:



Նման նյութեր