Հայաստանի քաղաքացի Արման Երեմյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին: Նամակում նշված է.
«Մեծարգո նախագահՁեզ եմ ներկայացնում մի շատ պարզ վերլուծության և համեմատության համար մեկ ոլորտ, որի կարևորությունը պաշտպանական ոլորտից հետո երկրորդ ճակատն է համարվում ամենաառողջ տրամաբանությամբ:6-7 ամիս է Հայաստան պետությունն ունի նոր վարչապետ, որը տարբեր մարզերից նոր ծրագրեր է պահանջում այն էլ բազում հոգսեր ունեցող ֆերմերից ու գյուղացիներից: Եվ միևնույն ժամանակ հպարտանում է ՀՀ գյուղնախարարության նոր հայեցակարգով: ՀՀ տնտեսության իր հայտնի ախտորոշմամբ և լուծումներով: Եվ չբավարարվելով իր «ձեռքբերումներով»՝ ցանկանում է արտակարգ ռեժիմով աշխատել այն էլ մեծ ուրախությամբ, որ ՀՀ նախագահից բացի ժողովուրդն իրեն էլ բարեփոխիչ տեսնի և անվանի: Ելնելով նշված ռազմավարությունից՝ վարչապետն սկսել է չեմպիոն ծրագրեր պահանջել՝ նորից չբավարարվելով այս անգամ էլ իր կողմից ստեղծված ռազմավարական կենտրոնի «ձեռքբերումներով»՝ այն խնամքով պահպանելով հաջորդ տարիների համար:Պարոն նախագահ, անհրաժեշտ է ստեղծել պետության մասնակցությամբ մասնավոր ներդնողների ներգրավմամբ և նաև աշխարհահռչակ տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունների մասնակցությամբ միասնական կառավարման համակարգով օպերատոր, որը հայ ֆերմերին, հայ գյուղացուն կազատի բոլոր հոգսերից՝ միայն թողնելով հետևողական և խնամքով աշխատանք իր սեփական հողում և արժանի եկամուտ աշխատանքի դիմաց` ստացված բերքին համարժեք:Օպերատորի գործունեությունն է արտադրությունից մինչև սպառման արժեշղթան ներդնել բարձրագույն տեխնոլոգիաներ և ներդրումները գնել խելամիտ ժամկետում որակյալ բերքով` եկամուտ ստանալով: Այս համակարգի ներդրումից հետո ապահովագրությունն այլևս դառնում է իրականություն ՀՀ-ում: